«Ռոման» չի պատրաստվում վաճառել թիմի հարձակվող Թեմմի Աբրահամին տրանսֆերային՝ գրում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբի ղեկավարությունը հույս ունի թիմում պահել ֆուտբոլիստին, սակայն ինչպես արդեն հայտնել ենք, անգլիացու ծառայություններով մի քանի գրանդ ակումբներ են հետաքրքրված:
Խոսքը, մասնավորապես «Արսենալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Աբրահամը «Ռոմայի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 23 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։