«Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, տեղեկացնում է Tuttomercatoweb-ը:
Հայաստանի հավաքականի արդեն նախկին ավագն այս մրցաշրջանում հռոմեական ակումբի առանցքային խաղացողներին մեկն է, իսկ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և կիսապաշտպանի միջև կոնֆլիկտներն այլևս անցյալում են:
Առաջիկա օրերին «Ռոման» կհանդիպի 33-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը քննարկելու համար: Հիշեցնենք, որ Մխիթարյանի գործող համաձայնագրի ժամկետը «գայլերի» հետ լրանում է այս ամռանը: