Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է վերադառնալ ակումբային ֆուտբոլ և գլխավորել եվրոպական գրանդներից մեկը։
Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ չի որոշել՝ հեռացնել 57-ամյա մասնագետին այն բանից հետո, երբ «Սկուադրա աձուրան» 0:1 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային և չկարողացավ դուրս գալ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ: Սպասվում է, որ մարզչի հեռանալու մասին կհայտարարվի Թուրքիայի դեմ ընկերական խաղից հետո։
Նշվում է, որ Մանչինիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն, որոնք Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունից դուրս մնացին 1/8 եզրափակիչ փուլում։