Ռոբերտ Լևանդովսկին չի մարզվում Լեհաստանի հավաքականի ընդհանուր խմբում

Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լևանդովսկին շարունակում է ծնկի շրջանում ցավեր զգալ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի Շվեդիայի ընտրանու դեմ խաղից օրեր առաջ:

Լրագրող Սեբաստիան Ստաշևսկու տեղեկություններով՝ 33-ամյա ռմբարկուն այսօր շարունակել է անհատական ​​մարզումները։

Սակայն Լեհաստանի հավաքականի բժշկական շտաբը վստահ է, որ Լևանդովսկին կկարողանա մասնակցել մարտի 29-ին կայանալիք Շվեդիայի ընտրանու դեմ խաղին։