«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է մյունխենյան ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին.
«Բավարիան» ուշադիր հետևում է գերմանական շուկային, այնտեղ համաշխարհային տաղանդներ կան:
Մեր թիմը տասը տարի շարունակ մշտապես գտնվում է եվրոպական լավագույն ակումբների եռյակում։
Բայց ակումբին անհրաժեշտ են արտասահմանցի ֆուտբոլիստներ՝ խաղային բարձր մակարդակը պահելու համար։
Այսօր ֆուտբոլը գլոբալիզացվել է, և մենք պետք է արձագանքենք դրան»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն: