«Բրենթֆորդի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է երկար դադարից հետո իր առաջին գոլն ազգային թիմի կազմում։ 30-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ դարձավ Հոլանդիայի ընտրանու դեմ ընկերական խաղում (2:4):
«Շատ ուրախ եմ, որ կարողացա ցույց տալ, որ դեռ կարող եմ խաղալ: Այնպիսի տպավորություն է, որ ես երբեք չէի լքել թիմը: Վերադարձը մի փոքր զգացմունքային ստացվեց, բայց ես գրեթե ոչ մի հանդիպում չէի բաց թողել 10 տարվա ընթացքում, ուստի կարող եմ ասել, որ դարձա ընտանիքի մի մասը։
Հաճելի էր խաղալ հոլանդացի երկրպագուների առջև, որոնց ներկայությամբ երկար տարիներ հանդես եմ եկել «Այաքսում»: Նրանք ինձ շատ ջերմ ընդունեցին։ Իմ գո՞լը: Հիանալի է, որ գնդակը հայտնվեց ինձ մոտ, և ես կարողացա գոլ խփել: Կատարյալ վերադարձ էր միջազգային ֆուտբոլ: Հիմա ես անհամբերությամբ սպասում եմ աշխարհի առաջնությանը, ցանկանում եմ այնտեղ խաղալ, բայց մինչ այդ դեռ շատ հանդիպումներ կան անցկացնելու, և ավելի լավ է կենտրոնանալ դրանց վրա»,- Էրիկսենի խոսքերն է փոխանցում Goal-ը։