«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։
Ամռանը ֆրանսիական ակումբը պատրաստ է պայմանագիր առաջարկել 29-ամյա կիսապաշտպանին, հայտնում է Daily Express-ը։
Միաժամանակ, Պոգբան դեմ չէ մնալ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն ակումբի ղեկավարությունից պայմանագիրը երկարաձգելու առաջարկներ դեռ չեն եղել։
Պոգբայի պայմանագիրը մանկունիանցիների հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։
2021/22 մրցաշրջանում ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։