Լուկա Յովիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը ցանկանում է հեռանալ մադրիդյան ակումբից, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա սերբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի թիմը:

Նշվում է, որ  Մադրիդի «Ռեալը» նույնպես դեմ չէ նրա հեռանալուն։

Յովիչը կարող է վերադառնալ Բունդեսլիգա, որտեղ նախկինում արդեն խաղացել է

Լուկան ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։