Լուիս Էնրիկե. «Եթե մենք ձախողվենք ԱԱ-2022-ում, ստիպված չեք լինի ինձ խնդրել հեռանալու մասին»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին:

«Դեռ չեմ որոշել՝ կշարունակե՞մ աշխատել հավաքականի հետ աշխարհի առաջնությունից հետո։ Բայց ո՞րն է պայմանագրի իմաստը, եթե մենք չհասնենք աշխարհի առաջնության մեր նպատակներին: Ոչ մի իմաստ չի լինի: Այնպես որ, կտեսնենք մրցաշարից հետո:

Այս աշխատանքի շնորհիվ ես երջանիկ եմ։ Ձեր՝ լրագրողների պատճառով չերկարաձգեցի պայմանագիրս: Եթե ​​մրցաշարում ձախողվենք, ստիպված չեք լինի ինձ խնդրել հեռանալու մասին, ես ինքս կհեռանամ»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում As-ը:

Հիշեցնենք, որ «Կարմիր ֆուրիան» դուրս է եկել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ՝ իր ընտրական խմբում գրավելով 1-ին տեղը։