«Յուվենտուսն» առաջիկա ամիսներին կարող է վաճառել պաշտպան Ալեքս Սանդրայի տրանսֆերը, հայտնում է Calciomercato-ն:
31-ամյա խաղացողի պայմանագիրը թուրինյան ակումբի ավարտվում է հաջորդ տարի։ «Ծեր սինյորայի» ղեկավարությունը չի ցանկանում, որպեսզի բրազիլացի ֆուտբոլիստն անվճար հեռանա, ուստի նախատեսում է ամռանը վաճառել նրա տրանսֆերը:
Սանդրոն «Յուվենտուսում» է 2015 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և նույնքան ասիստի հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։