Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Սթոունզը վնասվածք է ստացել, հայտնում է Sky Sports-ը:
27-ամյա խաղացողը վնասվածքը ստացել է Շվեյցարիայի ընտրանու դեմ խաղից (2:1) առաջ՝ նախավարժանքի ժամանակ:
Վնասվածքի մանրամասները և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ՝ ավելի մանրամասն բուժզննումից հետո։
Ավելացնենք, որ հաջորդ խաղում Անգլիայի հավաքականը մարտի 29-ին կմրցի Կոտ դ’Իվուարի ընտրանու հետ։