Ժոան Լապորտա. «Մենք պայմանագիր կկնքենք առնվազն 4 ֆուտբոլիստի հետ»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի տրանսֆերային ծրագրերի մասին.

«Մենք քիչ թե շատ որոշել ենք, թե ինչ ենք անելու ապագայում։

Պայմանագիր կկնքենք առնվազն 4 ֆուտբոլիստի հետ։ Մենք պատրաստվում ենք ուժեղացնել պաշտպանությունը, կիսապաշտպանությունն ու հարձակումը:

Եթե ֆուտբոլիստներից մեկը լքի մեզ, ապա գուցե և կայանան ավելի խոշոր տրանսֆերներ»,- ասել է Լապորտան։