Ժերար Պիկեն ասել է, որ առաջիկայում չի ծրագրում ավարտել կարիերան

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Football-Espana-ին տված հարցազրույցում ասել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան։

«Այս ֆուտբոլային ճանապարհորդությունը երազանք է, և ես հուսով եմ, որ կարող եմ երկարացնել այնքան, քանի դեռ դրա համար էներգիա ունեմ: Հույս ունենք, որ այն ճանապարհը, որով մենք գնում ենք, կանգ չի առնի»,- ասել է պաշտպանը։

Պիկեն 35 տարեկան է։ Նա 2008 թվականից խաղում է «Բարսելոնայում», որի հետ 8 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 3 անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայում և 3 անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունում։