«Թոթենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը Շվեյցարիայի դեմ ընկերական խաղում (2:1) անվրեպ իրացրեց 11-մետրանոցը և հաղթանակ պարգևեց իր թիմին։
28-ամյա հարձակվողը խփեց իր 49-րդ գոլն ազգային հավաքականի կազմում և այդպիսով հավասարվեց սըր Բոբի Չարլթոնի հետ «երեք առյուծների» պատմության լավագույն ռմբարկուների ցանկում
Այժմ Քեյնն Անգլիայի հավաքականում խփած գոլերի թվով զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիին, ով իր ակտիվում ունի 53 գոլ: