«Բենֆիկայի» դարպասապահ Միլե Սվիլարը կտեղափոխվի «Ռոմա»

«Բենֆիկայի» դարպասապահ Միլե Սվիլարը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «Ռոմայում»։

22-ամյա սերբը որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Ա Սերիա։

Ֆուտբոլիստն արդեն հաջողությամբ բուժզննում է անցել։ Նրա ու հռոմեական ակումբի միջև կկնքվի պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականը՝ հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սվիլարն այս մրցաշրջանում «Բենֆիկայի» երկրորդ թիմի կազմում մասնակցել է 17 հանդիպման, բաց թողել 11 գոլ ու 4 հանդիպում կարողացել անառիկ պահել դարպասը։