«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մոտ է վնասվածքից ապաքինվելուն, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ֆրանսիացին արդեն սկսել է մարզավիճակ ձեռք բերել մարզասրահում։ Ֆուտբոլիստը կարող է վերականգնվել մինչև ապրիլի 18-ին կայանալիք «Կադիսի» հետ Իսպանիայի առաջնության հանդիպումը:
Հունվարին «Բարսան» երկարաձգեց 28-ամյա խաղացողի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը։ Միևնույն ժամանակ պաշտպանը համաձայնել էր աշխատավարձի մասնակի կրճատմանը։ Նույն ամսին պաշտպանն աջ ոտքի բարեհաջող վիրահատության էր ենթարկվել: