«Բարսելոնան» կարող է նվազեցնել թիմի առաջատարների աշխատավարձերը՝ նոր խաղացողների ձեռք բերելու համար, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը խնդիրներ ունի Իսպանիայում ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու հարցում, ինչը կարող է խանգարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռքբերումներին:
Նշվում է, որ «կապտանռնագույնները» ծրագրում են աշխատավարձերի կրճատման հարցը քննարկել Ժորդի Ալբայի, Սերխիո Բուսկետսի և Ժերար Պիկեի հետ։
«Բարսան» հաջորդ մրցաշրջանում պետք է մոտ 100 մլն եվրո ծախսի Ալբայի, Բուսկետսի և Պիկեի վրա՝ հաշվի առնելով նրանց աշխատավարձերը, հետաձգված վճարումները և բոնուսները։