«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Լիդսի» վինգեր Ռաֆինյայի ծառայություններով:
25-ամյա բրազիլացու գործարքում կատալոնացիները կարող են ներառել թիմի պաշտպան Օսկար Մինգեսային, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիդսն» արդեն տեղեկություն է խնդրել 22-ամյա իսպանացու մասին, ով «Բարսելոնայում» խաղային պրակտիկայի պակաս ունի։