VBet Հայաստանի Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:
Մրցանակի համար կպայքարի «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ջոնաթան Դուարտեն (3 խաղ, 2 գոլ, 1 գոլային փոխանցում) «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը (4 խաղ, 2 գոլ), «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը (4 խաղ, 1 գոլ,), «Փյունիկի» հարձակվող Ուգո Ֆիրմինոն (5 խաղ, 4 գոլ) և «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը (4 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում):
Քվեարկությանը մասնակցեք այս հղումով: Լավագույն ֆուտբոլիստը որոշվելու է երկրպագուների և փորձագետների քվեարկությամբ: