Ռայան Գրավենբերխը պաշտոնական առաջարկ է ստացել «Բավարիայից»

«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը 19-ամյա հոլանդացու համար առաջարկել է 15 մլն եվրո։

Ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը, տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։

2021/22 մրցաշրջանում Գրավենբերխը «Այաքսի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 35 մլն.