«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին հայտնվել է ՊՍԺ-ի հեատաքրքրության կենտրոնում:
Մեկնաբան Ֆաբրիս Հոուկինսի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը 22-ամյա ֆրանսիացուն դիտարկում է որպես այլընտրանքային տարբերակ։ Գլխավոր թեկնածուն շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» աստղային կիսապաշտպան Պոլ Պոգբան։
Նշվում է, որ ամռանը ՊՍԺ-ն մտադիր է վաճառել թիմի կիսապաշտպանների մեծ մասին, սակայն խաղացողներից ոչ մեկը չի ցանկանում հեռանալ ակումբից։