Պեդրին խոսել է Էրլինգ Հոլանդի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ասել է, որ կցանկանար, թիմի կազմում տեսնել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։

«Նա ակնառու հմտություններ ունի։ Կարծում եմ՝ Հոլանդի գոլային հոտառությունը կօգնի «Բարսելոնային»:

Հուսով եմ, որ նա կկարողանա միանալ մեզ: Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ լավագույններին տեսնել Բարսելոնայում»,- ասել է 19-ամյա կիսապաշտպանը։