«Լացիոյի» դարպասապահ Թոմաս Ստրակոշան հայտնվել է «Նյուքասլի» թիրախում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Ըստ ինսայդերի՝ «կաչաղակները» պատրաստվում են ալբանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամռանը, երբ նա կդառնա ազատ գործակալ։
Այս մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը մասնակցած 23 խաղում բաց է թողել 23 գնդակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո։