ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին կարող է տեղափոխվել այլ ակումբ։
Ըստ Fichajes-ի՝ ֆուտբոլիստով հետաքրքրվող թիմերի թվում են «Մանչեսթեր Յունայթեդը» «Ինտերն» ու «Ռոման»:
Ֆրանսիական ակումբը իտալացու տրանսֆերային արժեքը գնահատում է մոտ 55 միլիոն եվրո։
Վերատտիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: