Լիոնել Մեսսի. «Աշխարհի առաջնությունից հետո ես պետք է շատ բան վերանայեմ»

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է հավաքականում իր վիճակի մասին և կիսվել իր ակնկալիքներով՝ Աշխարհի առաջնությունից առաջ։

«Աշխարհի առաջնությունից հետո ես պետք է շատ բան վերանայեմ: Հուսանք, որ թիմը կկարողանա արժանի արդյունք ցույց տալ։

Ես միշտ գոհ եմ եղել ազգային թիմից, նույնիսկ մինչ Ամերիկայի գավաթի խաղարկությոինում հաղթելը։

Ամեն ինչ հիանալի է, խաղադաշտում և դրա սահմաններից դուրս։ Երկրպագուներն ինձ ցույց են տալիս իրենց սերը, և ես երախտապարտ եմ նրանց»,- ասել է Լեոն: