«Լիդսը» Ռաֆինյային թույլ կտա տեղափոխվել «Բարսելոնա»՝ միայն մեկ պայմանով

Անգլիական «Լիդսը» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը, թիմի հարձակվող Ռաֆինյային գնելու վերաբերյալ։

Անգլիական ակումբը բաց չի թողնի ֆուտբոլիստին, քանի դեռ կատալոնացիները չեն վճարել բրազիլացու հրաժարագինը, հաղորդում է Sport.es-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական «Բարսելոնան» Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար 35 միլիոն եվրո է առաջարկել։