«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է թիմի կիսապաշտպանության ներկայիս վիճակից, հայտնում է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի մասնագետը ծրագրում է թարմացնել թիմի միջին գիծը։
Միակ կիսապաշտպանը, ում խաղից մարզիչը գոհ է, Լորենցո Պելեգրինին է։
Այսպիսով՝ Մոուրինյոն հույս ունի, առաջիկա ամռանը միանգամից մի քանի խոշոր տրանսֆեր իրականացնել: