Ժոան Լապորտան ասել է, թե Ուսման Դեմբելեն որ դեպքում կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի բացառել, որ հարձակվող Ուսման Դեմբելեի հետ պայմանագիրը երկարաձգվի:

«Դեմբելեի պայմանագրի վերաբերյալ նորություններ չունենք: Եթե ​​նա ցանկանում է մնալ, ապա պետք է հարմարվի հաջորդ մրցաշրջանի մեր աշխատավարձային սանդղակին»,- Լապորտային է ցիտում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը կատալոնացիների հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։