Իլկայ Գյունդողանը խոսել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։

Կիսապաշտպանի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

«Ակումբի հետ բանակցությունները դեռ չեն սկսվել, բայց ես լավ հարաբերություններ ունեմ ակումբի ղեկավարության հետ:

Չեմ շտապում, ես պատրաստ եմ համբերատար լինել և սպասել, քանի որ ցանկանում եմ մնալ ակումբում»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում Kicker.de-ն։