Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ մարտ ամսվա լավագույն խաղացող։

Ձայների քանակով 37-ամյա հարձակվողն առաջ է անցել եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյից և կիսապաշտպան Ֆրեդից։

Մարտին պորտուգալացին 2 հանդիպում է անցկացրել «Յունայթեդի» կազմում։ Պրեմիեր Լիգայի «Թոթենհեմի» դեմ խաղում (3:2) նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը (0:1) չկարողացավ աչքի ընկնել։

Մինչ այդ Ռոնալդուն սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ևս ստացել էր «կարմիր սատանաների» լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

https://twitter.com/ManUtd/status/1507688826235404288