Հայտնի է՝ Մադրիդի «Ռեալը» որքան աշխատավարձ է առաջարկում Կիլիան Մբապպեին

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հավակնել պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ։ Այս մասին հայտնում է As-ը: 

«Արքայական» ակումբը պատրաստ է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին վճարել տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ՝ հարկերի վճարումից հետո, ինչպես նաև մեծ բոնուս տեղափոխության համար:

«Սերուցքայինները» մտադիր են 23-ամյա ռմբարկուի աշխատավարձի ծախսերը փակել Գարեթ Բեյլի, Մարսելոյի և Իսկոյի՝ թիմից հեռանալու շնորհիվ։

Հիշեցնենք, որ Մբապպեն ամռանը կդառնա ազատ գործակալ՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո: