Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է հետաքրքրվել « Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիով։ Այս մասին հայտնում է Ruhr Nachrichten-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «իշամեղուների» ղեկավարները ցանկանում են վերսկսել տրանսֆերի վերաբերյալ նախկինում ընդհատված բանակցությունները։
Ավստրիացիները երիտասարդ հարձակվողի համար ցանկանում են ստանալ 35 մլն եվրո, սակայն գերմանական ակումբը պատրաստ չէ բավարարել նրանց ֆինանսական պահանջները: Դորտմունդցիները կկարողանան վճարել պահանջված գումարը, եթե ամռանը վաճառեն հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Միաժամանակ, ինքը՝ Ադեյեմին, ցանկանում է խաղալ գերմանական ակումբում։