Կաֆու. «Ես Նեյմարի տաղանդի մեծ երկրպագուն եմ»

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կաֆուն կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին իր կարծիքով.

«Նա շարունակում է մնալ աշխարհի լավագույն երեք ֆուտբոլիստներից մեկը: Հուսով եմ, որ Նեյմարը դեռ երկար կխաղա և կհասնի լուրջ հաջողությունների։

Այն օրը, երբ նա այլևս չի կարողանա խաղալ, ես շատ կտխրեմ։ Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ ես Նեյմարի տաղանդի մեծ երկրպագուն եմ»,- ասել է Կաֆուն: