Դորտմունդի «Բորուսիան» կազմել է այն հարձակվողների ցուցակը, ովքեր կարող են փոխարինել 21-ամյա նորվեգացի ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդին, եթե նա որոշի հեռանալ։ Այդ մասին հայտնում է BIld-ը։
Աղբյուրի համաձայն՝ ցուցակում ընդգրկվել են հոլանդական «Այաքսի» 27-ամյա կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիան Ալլերը, 26-ամյա չեխ հարձակվող Պատրիկ Շիկը, և «Շտուտգարտի» 24-ամյա ֆուտբոլիստ Սաշա Կալայջիչը: