Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ալեսանդրո Կոստակուրտան մեկնաբանել է 2022 թվականի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Հյուսիսային Մակեդոնիայից Իտալացիների կրած պարտությունը։
«Շատ հիասթափված եմ, ես սիրահարվեցի այս թիմին այն խաղի համար, որը նրանք ցուցադրեցին անցած տարի:
Այնուամենայնիվ, հիմա վիճակն այլ է: Կարծում եմ հավաքականը կորցրել է իր խաղային շարմը»,- Կոստակուրտայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։