Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) ղեկավարությունը այսօր կհանդիպի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն, ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան ցանկանում է համոզել Մանչինիին չհեռանալ ազգային թիմից 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում (0-1) պարտվելուց հետո: Այնուամենայնիվ, եթե Մանչինին որոշի հեռանալ, ապա ֆեդերացիան կփորձի բանակցել Ֆաբիո Կանավարոյի հետ։