«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մի քանի օր արձակուրդ է տրամադրել իր խաղացողներին, հայտնում է Bild-ը։
Առաջիկա չորս օրերի ընթացքում թիմը չի մարզվի։ Մյունխենյան ակումբը մարզումներին կվերադառնա երեքշաբթի՝ մարտի 29-ին: Իրենց ազգային հավաքականների խաղերին մեկնած ֆուտբոլիստները թիմին կմիանան ավելի ուշ։
Իր հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի շաբաթ օրը՝ ապրիլի 2-ին՝ մրցելով «Ֆրայբուրգի» հետ։
«Բավարիան» 27 տուրից հետո զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը։