Չավին Ուսման Դեմբելեի հետ կապված պլաններ ունի

Չավին հույս ունի վինգեր Ուսման Դեմբելեին պահել «Բարսելոնայում»:

Ինչպես հաղորդում է As-ը, գլխավոր մարզիչը ֆրանսիացի կիսապաշտպանին համարում է թիմի նոր նախագծի առանցքային մասը:

Չավին ակնկալում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունները կվերսկսվեն:

Ակումբի ղեկավարությունը կասկածներ ունի Դեմբելեի հարցում, սակայն համաձայնության հասնելու հնարավորությունը չի բացառում։