Թոմաս Տուխելը կարող է իսպանական գրանդ ակումբ գլխավորել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»՝ հայտնում է Sport.es-ը:

Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի  Անչելոտտիին «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու որոշումը դեռ վերջնական չէ։

Եթե ​​այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալին» հաջողվի որևէ գավաթ նվաճել, ապա իտալացի մասնագետը կմնա թիմի ղեկին, իսկ հակառակ պարագայում «սերուցքայինները» կսկսեն բանակցությունները Տուխելի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ռուս գործարար և «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ, իսկ նրա ակտիվները, այդ թվում՝ լոնդոնյան ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերը, սառեցվել են։