«Բավարիայի» 32-ամյա ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը խոսել է, պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու ժամկետների մասին։
«Մի անգամ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ ամենաբարձր մակարդակում մինչև 2025 թվականը։
Իմ վերաբերմունքը չի փոխվել. պայմանագիրս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Տեսնենք, թե ինչ կլինի այդ ժամանակ, կցանկանայի թիմում մնալ մինչև կարիերայիս ավարտը»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bild-ը:
Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» սան է։ Transfermarkt-ը գեմանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին Բունդեսլիգայում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։