Ռոնալդինյո. «Նա հենց այն ֆուտբոլիստն է, ում հետ ես կցանկանայի խաղալ»

ՊՍԺ-ի նախկին հարձակվող Ռոնալդինյոն հայտնել է, թե ում հետ կցանկանար խաղալ նույն թիմում:

«Կարծում եմ՝ Մբապպեն հենց այն ֆուտբոլիստն է, ում հետ կցանկանայի խաղալ։ Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը, ուստի հիանալի կլիներ խաղալ նրա հետ»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը ՊՍԺ-ում հանդես է եկել 2001-2003 թվականներին: Մբապպեն փարիզյան ակումբում խաղում է 2017 թվականից։