«Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին

Իտալական Il Tempo պարբերականը հայտնում է, որ «Ռոման» տպավորված է Հենրիխ Մխիթարյանի ելույթներով և ցանկանում է նրան թիմում պահել առնվազն մեկ մրցաշրջան:

Հաղորդվում է, որ հռոմեական ակումբը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:

33-ամյա Մխիթարյանի՝ «ջալարոսցիների» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի գալիք ամռանը: