«Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով նախկինում հանդես է եկել «Ռեալում», պատմել է, որ մադրիդյան ակումբի մասին խոսել է իր հայրենակից, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։
«Մենք լավ ընկերներ ենք, ուստի շատ բան ենք քննարկում:
Օրինակ՝ մենք խոսել ենք «Ռեալում» իմ ելույթների մասին: Այնուամենայնիվ, դա առանձնահատուկ բան չէ»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում լրագրող Քրիս Ուիթլին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Հոլանդին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա նորվեգացին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։