Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է լքել Իսպանիայի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, պնդում է Marca-ն։
51-ամյա մարզիչը ցանկանում է վերադառնալ ակումբային ֆուտբոլ: Նրա պայմանագիրը հավաքականի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի վերջը։
Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորում է 2019 թվականի նոյեմբերից։