Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում Թուրքիայի նկատմամբ տարած հաղթանակը (3:1):
«Առաջին քայլն արվել է դեպի մեր մեծ նպատակը՝ 2022 թվականի աշխարհի առաջնություն։ Դեռևս ոչինչ չենք հաղթել կամ ձեռք բերել, ուստի պետք է շարունակենք լրջորեն և նպատակաուղղված աշխատել՝ հարգելով հակառակորդին, բայց միշտ հավատալով սեփական ուժերին։ Առա՛ջ, Պորտուգալիա»,- գրել է 37-ամյա ռմբարկուն Instagram-ի իր էջում:
Փլեյ-օֆֆի եզրափակչում պորտուգալացիները կխաղան Հյուսիսային Մակեդոնիայի հետ, որը նախօրեին հաղթեց Իտալիայի ընտրանուն (1:0):
https://www.instagram.com/p/CbgQwOwMgUx/