Կառլո Անչելոտտին կարող է եվրոպական թոփ հավաքական գլխավորել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, գուցե գլխավորի Իտալիայի հավաքականը՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ 62-ամյա մասնագետը Ռոբերտո Մանչինիին փոխարինելու թեկնածուներից մեկն է։

Հավաքականը գլխավորելու ևս մեկ թեկնածու է լեգենդար իտալացի նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 25-ին, կայացել է ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչ հանդիպումը, որտեղ Իտալիայի ընտրանին պարտվել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։