Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոսել է Ռոբերտո Մանչինիի ապագայի մասին

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից կրած պարտությունը ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ անցումային խաղում (0:1):

«Սա ֆուտբոլ է: Եթե ​​կապված ես սպորտի հետ, ուրեմն պետք է պատրաստ լինես ճակատագրի նման դատավճիռներին։ Ես իսկապես ցավում եմ մեր երկրպագուների համար: Այն մեծ ուրախությունը, որ մենք ապրեցինք ամռանը Եվրոյում, մնաց, բայց հիմա մեծ դառնություն կա նաև այս պարտության պատճառով։ Մենք չէինք սպասում սրան:

Հուսով եմ՝ Մանչինին կմնա մեզ հետ։ Նա պարտավորություններ ունի մեր հանդեպ այս նախագծում, հուսով եմ, որ նա կարող է վերականգնվել այս ֆիասկոյից, ինչպես բոլոր իտալացիները, և մնալ ազգային հավաքականի ղեկին՝ շարունակելու մեր համատեղ աշխատանքը։ Ինչպես անցյալ ամառ փառքի մեջ էինք, հիմա էլ պետք է ընդունենք քննադատությունը։ Մենք առաջ ենք գնում գլուխներս բարձր»,- Գրավինայի խոսքերն է մեջբերում RAI Sport-ը։