Հայտնի է, թե որքան գումար կառաջարկի «Բարսելոնան» վինգեր Ռաֆինյա Դիասի համար

«Բարսելոնան» պաշտոնական առաջարկ է արել «Լիդսի» վինգեր Ռաֆինյա Դիասին ձեռք բերելու համար:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը 25-ամյա կիսապաշտպանի համար առաջարկել է 35 մլն եվրո։

Գործարքը, ամենայն հավանականությամբ, կլինի ամառվա ամենախոշոր ներդրումը «Բարսելոնայի» համար, քանի որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու շանսերը մարել են:

«Բարսելոնան» ակնկալում է «Լիդսի»  հետ համաձայնության գալ առաջիկա շաբաթների ընթացքում։

Կատալոնացիները փորձում են հնարավորինս արագ գործել, քանի որ ցանկանում են խուսափել չնախատեսված անակնկալներից։