Հայտնի է, թե որքան կառաջարկի «Բարսելոնան» Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի դիմաց

Ինչպես արդեն հայտնել ենք, «Բարսելոնան» հետաքրքրված է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով:

Ակումբը պատրաստ է 60 միլիոն եվրո ծախսել Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի գնման համար:

Diario Sport-ը հայտնում է, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ լեհը կհամաձայնի համալրել թիմի կազմը, քանի որ վերջին շրջանում «Բարսելոնան» կայուն և հեռանկարային ֆուտբոլ է ցուցադրում։