Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ. «Ես դեռ շոկի մեջ եմ»

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ Ստեֆան Ռիստովսկին մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի խաղում Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակը (1:0):

«Ես դեռ շոկի մեջ եմ: Ես անչափ ուրախ եմ հաղթանակի համար։ Սպասում եմ հայրենիքում ջերմ ընդունելության: Արդյոք կարո՞ղ ենք հաղթել Պորտուգալիային: Իհարկե, մենք հաղթելու ենք։ Մենք ամեն ինչ կանենք հաղթելու համար, և մենք, անշուշտ, կհաղթենք»,- Ռիստովսկու խոսքերն է մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը Պորտուգալիայի հետ կհանդիպի մարտի 29-ին։